17/09/2014 09:38
Գրանդ փղիկին վիրահատելու են
«Այս տարվա հունիսին Երևանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված և այնտեղ «ամուսնացած» Գրանդ անունով փղին սեպտեմբերի 18-ին վիրահատելու են:
«Հայկական Ժամանակը», հղում անելով վրացական լրատվամիջոցին, գրել է, որ հատուկ այդ նպատակով Վրաստան է ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող ատամնաբույժ Փիթեր Կերտեսը: Փիղը կոտրել է ժանիքները ծնոտոսկրի մոտ, ինչից բորբոքային պրոցես է սկսվել, որը կարող է ավարտվել փղի մահվամբ: Գրանդի կյանքը փրկելու համար որոշվել է կատարել վիրահատություն և հեռացնել կոտրված ժանիքը: