17/09/2014 12:08
Կարեն Մկրտչյանին գումարներ հափշտակելու մեջ մեղադրողները կեղծանունով են եղել
Դերասան Կարեն Մկրտչյանի կողմից գումարներ հափշտակելու վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը թողնվել է անհետևանք: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Քանի որ այդ հոդվածների հեղինակներ Գևորգ Ալեքսանյանը և Նարեկ Գաբրիելյանը հանդես են եղել կեղծանուններով, ուստի նրանց անձը հնարավոր չէ նույնականացնել: Բացի այդ, չկան նվիրատվություն կատարած քաղաքացիների բողոքները, և բացակայում է հանցագործության դեպքը, իսկ Կարեն Մկրտչյանի և նրան նվիրաբերություն կատարած քաղաքացիների հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով»,- ասացին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Գևորգ Ալեքսանյան անունով Facebook-յան օգտատերը իր էջում գրառում էր կատարել Կ. Մկրտչյանի վերաբերյալ, նշելով, որ «Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղի հրապարակի ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ուր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչու ես լռում դրանց մասին: Ինչու չես ավելացած գումարներով օգնում հիվանդ երեխաների»:
Նույն օրը դերասանի կինը Aysor.am-ի թղթակցին տրամադրել էր Կարեն Մկրտչյանի՝ Գերմանիայում ստացած բուժման և հյուրանոցում մնալու համար կատարված վճարումների անդորրագրերը:
Նախորդող հրապարակում՝ Կարեն Մկրտչյանը պատասխանում է փաստերով. Վճարման անդորրագրերը. Լուսանկարներ