17/09/2014 16:29
ԱՎԾ. Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է ծնելիության աճ
Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում գրանցվել է ծնելիության աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը.
«Միաժամանակ, չենք կարող ասել՝ արդյոք այդ աճը կպահպանվի՞»,- ընդգծեց նա:
Կարինե Կույումջյանը ներկայացրեց վերջին 20 տարիների ընթացքում ծնելիության դինամիկան.
«1990-ական թվականներից մինչև 2001թ-ը ծնելիության թվաքանակը նվազում էր: 2001թ.-ից մինչև 2011թ.-ը այն համեմատաբար բարձրացավ, բայց 2011թ-ից կրկին նվազման միտումներ կան: Ծնելիության աճ գրանցեց այս տարվա առաջին կիսամյակում»,- ասաց Կարինե Կույումջյանը:
Միաժամանակ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետի խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ վերջին տարիներին գրանցվում են մինչև մեկ տարեկան երեխաների մահացության դեպքեր:
«Բացի այդ հարցը նաև հոգեբանական է: Այսօր շատ մարդիկ ասում են՝ թող մեկ երեխա ունենանք, բայց այդ մեկին լավ կրթության տանք, ապհովենք: Այնպես որ պատճառները շատ են»,- ասաց Կարինե Կույումջյանը: