17/09/2014 12:40
Այսօր Կենտրոնում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով այսօր ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 22:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Հերացի, Նալբանդյան, Չարենց, Նար-Դոս, Ալեք Մանուկյան, Երվանդ Քոչար, Վարդանանց, Վրացյան, Տիգրան Մեծ, Բյուզանդ, Հանրապետության, Ֆիրդուս, Տպագրիչների, Ագաթանգեղոս, Մ.Մկրտչյան, Խանջյան, Թումանյան, Այգեստանի 9, 10, 11, 11/1 փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: