17/09/2014 18:24
Պորոշենկոյի նստավայրի վրա ձայնային նռնակներ են նետել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նստավայրի մոտ Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու դեմ արտահայտվողները ձայնային նռնակներ են նետել նրա նստավայրի ուղղությամբ:
Ria.ru-ի փոխանցմամբ, նախագահի աշխատակազմի մոտ հավաքվել էին ծայրահեղականները, ովքեր պահանջում էին Պորոշենկոյից չստորագրել այն օրենքը, որը հատուկ կարգավիճակ է տրամադրելու Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ հատվածներին:
Նոր օրենքը նաև ուղղված է լինելու Դոնբասի վերականգնմանը: Այդ շրջանում սահմանվելու է հատուկ տնտեսական կարգ:
Նշվում է, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ համաներում է հայտարարվում: