17/09/2014 13:13
Ընդդիմության հանրահավաքը` հոկտեմբերի 10-ին. ՀՅԴ-ն չի մասնակցում
Քիչ առաջ ավարտվեց քառյակի հերթական նիստը: Նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշվել է միասնական հանրահավաքի օրը, ժամը, վայրը, սակայն ՀՅԴ-ն որոշում է կայացրել չմասնակցել հանրահավաքին:
«Հոկտեմբերի 10-ին կայանալիք միասնական հանրահավքին ՀՅԴ-ն չի մասնակցի այն հիմնավորմամբ, որ էական տարակածություններ կան այնպիսի լրջագույն խնդրի վերաբերյալ, ինչպիսին սահմանադրական բարեփոխուիմներն են»,- ասաց նա` վստահեցնելով սակայն, որ դա չի նշանակում, թե քառյակը այլևս չի համագործակցեու միմյանց հետ:
Ն. Զոհրաբյանի խոսքով` պետք չէ այդ որոշման մեջ ինչ-որ ինտրիգ կամ խնդիր փնտրել, քանի որ քառյակը ի սկզբանե որոշում էր կայացրել հարգել միմյանց որոշումները:
«Մենք միասնական ենք և մեր աշխատանքները միասնական կամփոփենք արդեն եռյակի միասնական հանրահավքում: Հանրահավքից առաջ նախատեսվում է նաև երեք քաղաքական ուժերի համատեղ նիստ, որտեղ ավելի մանրամասն կքննարկվեն հանրահավաքի վերաբերյալ որոշ մանրամասներ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Քառյակի նիստը մեկնարկեց. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ներկայացան ուշացած