17/09/2014 17:35
Պատգամավորի որդուն այսօր մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին` Ռոմա Գասպարյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ Ռ. Գասպարյանին ձերբակալելու որոշում է կայացվել դեռևս այս տարվա հուլիս ամսին: Ռ. Գասպարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Սեպտեմբերի 16-ին Ռ. Գասպարյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Նախորդող հրապարակում՝ Պատգամավորի որդին կասկածվում է առևանգման մե՞ջ