17/09/2014 19:16
Հանդիպում Պն-ում. ՉԺՀ դեսպանն ավարտեց իր առաքելությունը ՀՀ-ում
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունի հետ` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական երկկողմ, այդ թվում նաև ռազմական համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ: