17/09/2014 15:48
«SIP Talk». Զանգեր տեղական և միջազգային ուղղություններով`մատչելի սակագներով
«SIP Talk». զանգեր տեղական և միջազգային ուղղություններով ֆիքսված հեռախոսակապով՝ մատչելի սակագներով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «SIP Talk» հետվճարային սակագնային պլանը՝ նախատեսված հատկապես այն ընկերությունների համար, որոնք կարևորում են անխափան և որակյալ հաղորդակցությունը:
«SIP Talk» սակագնային պլանը հնարավորություն է ընձեռում ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս ունենալու ներառված խոսելաժամանակ դեպի ֆիքսված տեղական ցանցեր, ինչպես նաև կատարելու զանգեր տեղական և միջազգային բջջային և ֆիքսված ուղղություններով՝ մատչելի սակագներով:
Ի դեպ, ծառայությունները հասանելի են թե՛ IP հեռախոսի հեռախոսի և թե՛ համապատասխան ծրագրային ապահովում ունեցող այլ սարքի միջոցով: Ծառայությունը մատուցվում է ֆիքսված հեռախոսակապի միջոցով:
«SIP Talk» սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումների՝ աճող շուկայական պահանջարկին: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց, որը հրաշալի լուծում է գլխամասային գրասենյակի ներսում և դեպի մասնաճյուղեր զանգեր կատարելու համար: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: