17/09/2014 17:47
Ս. Սաֆարյան. Չի բացառվում, որ ԲՀԿ-ն «այո» ասի սահմանադրական բարեփոխումներին
Չի բացառվում, որ ինչ-ինչ տարբերակների դեպքում ԲՀԿ-ն «այո» ասի սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանհդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ քառյակի քաղաքական ուժերն, ապագա զարգացումների հետ կապված, տարբեր պատկերացումներ ունեն.
«Օրինակ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» լավագույն դեպքում չեն բացառի «հեղափոխություն ներքևից» տարբերակը, այսինքն՝ ժողովրդական լայն մասնակցային շարժումներով, իսկ ԲՀԿ-ն, կարծում եմ, առաջին հերթին տեսնում է 2017-18թթ. ընտրափուլերի միջոցով սահուն իշխանափոխության տարբերակը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանն՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ի համար կարևոր են սահմանադրական բարեփոխումները հենց իշխանության վերարտադրության խնդիրը լուծելու առումով:
«Կարծում եմ՝ ԲՀԿ-ն ցանկանում է կրկնել այն փորձն, ինչ արեց 2012թ.-ին: Նրանք փորձելու են իրենց հասանելի տարբերակներով ստանալ քվեների մեծամասնություն և այդպիսով՝ կառավարություն կազմավորելու իրավունք»,- ասաց քաղաքագետը: