17/09/2014 16:18
Մրցաշար` նվիրված Անկախության 23-րդ տարեդարձին
Սեպտեմբերի 20-21-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշար` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Մրցաշարին մասնակցելու են Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից ժամանած սուսերամարտիկները: Առաջին օրը կմրցեն ճկասուսերակիրները (տղաներ և աղջիկներ), իսկ երկրորդ օրը` խոցասուսերակիրները (տղաներ և աղջիկներ): Այս մասին հայտնում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան:
Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին ժամը 16:00-ին: