17/09/2014 15:08
Տնտեսագետ. ՌԴ-ի պատժամիջոցներն անուղղակի կազդեն Հայաստանի վրա
Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան երկրների պատժամիջոցներն անուղղակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա. Լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Ըստ նրա, հատկապես ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ նավթի գինը բարձրանա, իսկ այս դեպքում արդեն պատժամիջոցներն անիմաստ են, նաև գտնում է, որ ՌԴ-ն կօգտագործի իր պոտենցիալը և պատժամիջոցները կհաղթահարի:
Տնտեսագետը վերապահումով է մոտենում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին, քանի որ դրանք երկար կիրառելը ևս խնդիր է հենց կիրառողների համար:
Վ. Խաչատրյանի կարծիքով՝ բանկային համակարգին ուղղված Արևմտյան պատժամիջոցները, մասնավորապես, Master/Visa քարտերի հետ կապված, ՌԴ-ին դրդեցին ստեղծել իր սեփական վճարային համակարգը, իսկ ՌԴ բանկային համակարգը Swift համակարգից անջատելու դեպքում, Արևմուտքը պետք է հրաժարվի փոխանցումներից և որպես հետևանք կբարձրանա դոլարի գինը:
ՌԴ-ից ՀՀ փոխանցվող տրասնֆերտները, ըստ տնտեսագետի, ևս կպակասեն, որը իր հերթին կազդի Հայաստանի զբաղվածության վրա: