17/09/2014 17:01
Աջափնյակում և Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածներում վաղը ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված վաղը՝սեպտեմբերի 18-ին , ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Բացի այդ՝ վթարային աշխատանքներով պայմանավորված վաղը՝ ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: