18/09/2014 15:58
Ա. Մարտիրոսյան. ՀՅԴ-ն իր պահվածքով որոշակիորեն աջակցեց իշխանություններին
Սահմանադրական փոփոխությունները հասարակությանը հուզող թեմա չէ: Որևէ մեկին չի հետաքրքրում, թե Սահմանադրության նոր տեքստում ինչ է գրված լինելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Սահմանադրության բարեփոխման որակները պետք է տեսնենք դրա կիրառման մեջ: Մեր մոտեցումն այն է, որ պետք է երաշխավորվեն սահմանադրական փոփոխությունների իսկապես բարեփոխում լինելը և ոչ թե հերթական անգամ վերարտադրության նոր մեխանիզմի կյանքի կոչումը»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՅԴ-ի պահվածքին և ԱԺ ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքին չմասնակցելուն՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ դա որոշակի աջակցություն է Հայաստանի ներկայիս իշխանություններին:
«Եթե իշխանությունները չընդունեն ՀՅԴ-ի առաջարկությունը, ապա այդ ուժը ևս դեմ հանդես կգա սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց կուսակցության փոխնախագահը: