18/09/2014 11:46
Լեոնիդ Սլուցկի. Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին հոկտեմբերի 9-ին
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագիրը նախատեսվում է վավերացնել միաժամանակ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի խորհրդարաններում:
Eurasiancenter.ru-ի փոխանցմամբ, Սլուցկին նշել է, որ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազասխատանին միանալու են նաև այլ երկրներ:
Նրա խոսքով, Հայաստանը կանդամացկի հոկտեմբերի 9-ին, այնուհետև կանդամակցի Ղրղզստանը:
Ինչպես նշել է Պետդումայի խոսնալ Սերգեյ Նարիշկինը աշնանային նստաշրջանի առաջնահերթություններն են լինելու հաջորդ տարվա բյուջեի ընդունումը, ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացումը և տնտեսական աճի խթանումը: