18/09/2014 12:46
Գվարդիոլա. 6-8 թիմ այս մրցաշրջանում կարող են հաղթել Չեմպիոնների լիգան
Չեմպիոնների լիգայի՝ 2014-15թթ. մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում «Բավարիան» 1:0 հաշվով առաջ անցավ «Մանչեսթեր Սիթիից»: Մյունխենի թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է հանդիպումը.
«Կարծում եմ, որ 6-8 թիմ այս մրցաշրջանում կարող են հաղթել Չեմպիոնների լիգան: Նախկինում ֆավորիտները մեկը կամ երկուսն էին: «Մանչեսթեր Սիթիին» այդ թիմերից մեկն է: Նա կարող է հաղթել. ես ծանոթ եմ թիմի ֆուտբոլիստներին, պատմությանն ու մակարդակին: Տեսել եմ «Արսենալի» դեմ նրանց հանդիպումը: «Մանչեսթեր Սիթին» մրցակցից լավ էր խաղում»,- ասել է Գվարդիոլան: