18/09/2014 18:08
Սեպտեմբերի 20-ին Վարդենիսում կանցկացվի «Ոսկե հասկ» փառատոնը
Սեպտեմբերի 20-ին Վարդենիսում կանցկացվի «Ոսկե հասկ» փառատոնը, որի նպատակը նպաստել Հայաստանում փոքր բիզնեսի և էկոտուրիզմի զարգացմանը նպաստելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայրենիքի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը։
Նրա խոսքով՝ սա իրենց հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ փառատոնն է, որը նպատակ ունի զբոսաշրջիկների հոսքը ուղղել նաև դեպի հանրապետության մարզեր։
«Փառատոնը կոչվում է «Ոսկե հասկ», քանի որ տարածաշրջանը հայտնի է իր հացահատիկներով և փառատոնի շրջանակներում ամեն ինչ լինելու է հացահատիկից։ Փառատոնի ընթացքում կտեղադրվեն տաղավարներ, որտեղ տեղի բնակիչները կկարողանան վաճառել իրենց ձեռագործական աշխատանքները, իսկ ներկայացվող ավանդական ուտելիքները կլինեն ցորենից, նաև կլինի ցորենի գարեջուր, իսկ ժամանցային հատվածը կուղեկցվի ավանդական երաժշտությամբ»,-ասաց ա:
Բանախոսների խոսքով՝ փառատոնը հնարավորություն կտա նաև ուշադրությունը սևեռել մարզում առկա խնդիրներին։