18/09/2014 20:16
40-ից հետո սկսում ես փիլիսոփայական հայացքով նայել կյանքին. Հովակ Գալոյան
«40-ից հետո փիլիսոփայական հայացքով է նայում կյանքին, հիմա, արդեն, ոչ տխրում, ոչ էլ ուրախանում եմ մեծանալու հանգամանքից»,- ասում է դերասան Հովակ Գալոյանը, ով այսօր տոնում է իր 41-ամյակը:
Նրա խոսքով՝ այս տարիքում մարդիկ սկսում են ուրիշ կերպ նայել կյանքին, ավելի իմաստուն են դառնում. «Երբ հետադարձ հայացք եմ նետում ապրածս տարիներին, հասկանում եմ, որ ներկայիս մտածելակերպը շատ է տարբերվում նախկինից»,-Life.panorama.am-ի հետ զրույցում իր մտորումներով կիսվեց դերասանը:
Այսօր նա իր 41-ամյակը նշում է ընտանիքի հետ, մտերմիկ միջավայրում, իսկ հետո, արդեն, տոնը կշարունակվի ընկերների հետ:
Ծննդյան տոնի մոմերը փչելով՝ Հովակ Գալոյանը մի երազանք է պահում և ուզում է՝ այն անպայման կատարվի. «Թե ինչի մասին եմ երազում, թող գաղտնիք մնա, բայց կուզենամ, որ իմ առջև դրված նպատակը 41-ում իրականացնեմ»,-եզրափակեց նա: