18/09/2014 13:49
Վազորդն իր արագությամբ գերազանցել է Լոնդոնի մետրոն (Տեսանյութ)
30-ամյա Ջեյմս Գեպտոնսթոլը որոշել է ապացուցել, որ ինքը քայլելով կարող է քաղաքում ավելի արագ տեղաշարժվել, քան՝ Լոնդոնի մետրոյից օգտվողները:
Topnews.ru-ի փոխանցմամբ` Ջեյմսը վազել է «Մերիա» կայարանից մինչև «Քեննոն-սթրիթ» կայարան, իսկ այդ ժամանակ նրա ընկերը նույն ճանապարհը անցել է մետրոյով:
Երբ նա հաջորդ կայարանում կարողացել է ներս մտնել մետրոյի վագոն, նրան դիմավորել են ծափահարություններով:
Նշվում է, որ Գեպտոնսթոլը պրոֆեսիոնալ սպորտսմեն է և ռեգբի է խաղում Անգլիայում: