18/09/2014 12:24
Ռոման Բաբայանը ֆիլմում նկարահանվելու համար ստիպված կլինի թուրքերեն սովորել
Դերասան Ռոման Բաբայանը, ում հեռուստադիտողները կարող են տեսնել նոր «Ամնեզիա» հեռուստասերիալում, թուրք-գերմանական համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հրավեր է ստացել: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքը խաղալու է գլխավոր դերում, կերտելու է հայ երիտասարդի կերպար, ով կնոջ և երեխայի հետ մեկնում է Թուրքիա՝այնտեղ աշխատելու նպատակով:
«Ֆիլմը հայրենասիրական բնույթ ունի, սցենարիստը Թուրքիայում ծնված հայ է, ռեժիսորը՝ այլազգի: Գլխավոր դերակատարուհին հայուհի է, երեխայի դերակատարին ևս կընտրեն Հայաստանից: Ֆիլմում ընդգրկված են նաև ճանաչված դերասաններ Թուրքիայից»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանը:
Նրա խոսքով՝ ինքը ստիպված է լինելու սովորել անգլերեն և թուրքերեն, նախ՝ որովհետև ֆիլմում հնչելու են նաև այդ լեզուները, և երկրորդ՝ որպեսզի ինքը կարողանա հաղորդակցվել ֆիլմի անձնակազմի հետ: