18/09/2014 11:55
Մոծակների դեմ պայքարը դադարեցվել է
Այսօր կառավարության նիստի ժամանակ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծ:
Խոսքը վերաբերում է գյուղատնտեսության նախարարության կարիքների համար վնաստաուների դեմ պայքարի ծառայությունների ձեռքբերման նպատակով 2014 թվականի հուլիսի 24-ին հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
ՀՀ կառավարության 2014թ հուլիսի 3-ի N 668-Ն որոշման համաձայն անհրաժեշտ էր ձեռք բերել վնասատուների դեմ պայքարի ծառայություններ, որի նպատակն էր Ջերմուկ առողջարանի տարածքում մոծակների և այլ խայթող մրջատների տարածվածության նվազեցումը:
2014 թվականի հուլիսի 11-ին ARMEPS համակարգի միջոցով հայտարարվել է «ՇՀ» ընթացակարգ: Հայտարարված ընթացակարգին հայտ է ներկայացրել մեկ մասնակից: Սակայն 2014 թվականի հուլիսի 23-ի բացման նիստում պարզվել է, որ ներկայացված հայտում բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը: Ընթացակարգը հայտարարվել է չկայացած և սահմանված կարգով կրկին վերահայտարարվել:
Արդյունքում 2014 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած հայտերի բացման նիստում առկա է մասնակից, որի կողմից ներկայացված հայտում կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն 2014 թվականի օգոստոսի 8-ին Ջերմուկ քաղաքում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բնակլիմայական պայմանների փոփոխության և բուսածածկի չորացման արդյունքում մոծակները և այլ խայթող միջատները թևակոխում են ձմեռացման շրջան և ավարտվում է վերջիններիս զարգացման ու ձվադրման փուլը: Ելնելով տիրող իրավիճակից պայքարի միջոցառումների իրականացումը, ուսումնասիրության ժամանակահատվածում գնահատվել է աննպատակահարմար: