18/09/2014 13:07
«Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ՝ ամեն շաբաթ շաբաթօրյակ կլինի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում կընթանան բակային շաբաթօրյակներ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Այդ նպատակով կենտրոնացվել են սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Շաբաթօրյակներն ավելի լայնածավալ իրականացնելու նպատակով վարչական շրջանների համապատասխան կառույցներին տեխնիկապես կաջակցեն նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները: