18/09/2014 15:36
Արտերկրում սովորող ուսանողները տարկետում ստացան
Այսօր կառավարության նիստում մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. ամառային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Սթենֆորդի համալսարանի բակալավրիատի սան, Արթիկի բնակիչ Հայկ Տեփանյանին:
Արմավիրի բնակիչ, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայի սան Արմեն Մկրտչյանը տարկետում է ստացել մինչև ուսումնառության ավարտը` 2015թ. ձմեռային զորակոչը: