18/09/2014 13:16
Սուքիաս Ավետիսյան. Եռյակի հանրահավաքը սպառնալիք չէ ՀՀԿ-ի համար
ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի մասնակցությամբ հոկտեմբերին կայանալիք հանրահավաքը և նախկինում կազամակերպված հանրահավաքները երբևէ սպառնալիք չեն եղել Հանրապետական կուսակցության համար: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Բոլոր հանրահավաքներն էլ, շարունակեց խոսքը պատգամավորը, ինքնին մտահոգիչ են, քանի որ հանրահավաքների ժամանակ հնչում են օբյեկտիվ և սուբյեկտիվ դիրքորոշումներ:
«Եթե խաղաղ հանրահավաքներ է արվում, խնդիր չկա: Բայց ժամանակ առ ժամանակ որոշ քաղաքական գործիչներ, տեսնելով մի քանի հարյուր, մարդ ոգևորվում են ու կուրծ ծեծում»,- ասաց Ս. Ավետիսյանը:
Միևնույն ժամանակ ՀՀԿ պատգամավորի համար զարմանալի է, թե ինչպես և ինչու է բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցները ցանկանում գրավել նախագահի նստավայրը՝ Բաղրամյան 26-ը, կամ Ազգային ժողովի շենքը։