18/09/2014 14:27
Պատգամավոր. Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել վարչապետի, ԱԺ նախագահի պաշտոնը
«Մենք հստակ ասում ենք, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել սահմանադրական բարեփոխումներով, բայց այն պատճառները, որոնք բերում են ընդդիմադիրները, թե, իբր, հիմա դրա ժամանակը չէ, ինձ համար անհասկանալի են»,- լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս ավետիսյանը:
«Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ն են դեմ և ինչո՞ւ ժամանակը չէ: Ո՞ր երկրում է ժողովուրդն ինքը ձեռնարկում սահմանադրական բարեփոխումներ»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ սոցիալական հարցերը կապել սահմանադրական բարեփոխումների հետ, նշանակում է, որ տվյալ ուժը հեռատես չէ:
Բացի այդ՝ պատգամավորը կարծում է, որ բարեփոխումներից հետո, անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնարավոր է այլ պաշտոն զբաղեցնի, օրինակ՝ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի։
«Ո՞վ է ասում, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է նախագահ մնալ։ Նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել։ ՀՀԿ-ն կադրային ոչ մի խնդիր չունի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների դեպքում միևնույն է իշխանության մնալու է ՀՀԿ-ն: