18/09/2014 12:20
Թուրքիայում ՌԴ քաղաքացի զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայի մայրաքաղաք Անթալիայում ՌԴ քաղաքացի զբոսաշրջիկներով լի ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով զբոսաշրջիկներից 10-ը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Անթալիա-Կեմեր մայրուղում: Ավտոբուսը, որում եղել է Վոլգոգրադի 22 քաղաքացի, վարորդը չի կարողացել կառավարել: Տուժածների մեջ կան նաև երեխաներ:
«Բժշկական օգնության համար դիմել է 5 մարդ։ Նրանք տեղափոխվել են հոսպիտալ։ Բժիշկների տվյալներով՝ տուժածներն ունեն թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Երկու զբոսաշրջիկ արդեն դուրս է գրվել և մեկնել հյուրանոց, երկու զբոսաշրջիկ տեղափոխվել է այլ հոսպիտալ, որտեղ նրանց բուժօգնություն են հատկացնում այլ մասնագետներ»,- հայտնել է Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն։
Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Աղբյուրը նշում է, որ սա թվով արդեն երկրորդ ավտովթարն է, որ Թուրքիայում տեղի է ունենում ռուսական զբոսաշրջիկների մասնակցությամբ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
24/04/2024 20:04