18/09/2014 09:35
Մենք էլ չենք կարողանում օգնել, էդ մարդիկ քայքայվում են. Վահրամ Բաղդասարյան
«Մեր չարչարանքները, որ ասում էինք, պետք է այնպես այնենք, որ Քառյակը չքայքայվի, գոյատևի Քառյակը, ամուր միություն լինի, փաստորեն` մենք էլ չենք կարողանում օգնել էդ մարդիկ քայքայվում են, մենք ի՞նչ մեղավոր ենք»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում այսպես կիսահեգնական է մեկնաբանել ոչ իշխանական քառյակի երեկվա նիստի արդյունքները:
Անդրադառնալով առաջիկա հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ որոշմանը՝ Բաղդասարյանն ասել է. «ՀՅԴ-ն բավական կայուն է իր որոշումների մեջ: Եթե նայում ենք անկախության սկզբից նրանց հայտարարությունները և հիմա, ես հակասություններ չեմ կարող գտնել, որովհետև նրանք գաղափարական կուսակցություն են և իրենց անելիքը, կարծես թե, գիտեն, թե ուր են գնում և ինչի համար»: