18/09/2014 12:12
Յարոշը սպառնում է Պորոշենկոյին Յանուկովիչի ճակատագրով
Ուկրաինայի աջ ծայրահեղական «Աջ սեկտոր» կազմակերպության ղեկավար Դմիտրի Յարոշը քննադատել է Դոնբասի մի շարք շրջանների համար հատուկ կարգավիճակ սահմանող օրենքը:
Vesti.ru-ի փոխանցմամբ, Յարոշը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին սպառնացել է, որ նա կարող է կրկնել Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը:
Յարոշը նշել է, որ եթե Պորոշենկոն չսթափվի, այդ դեպքում Ուկրաինան կունենա նոր նախագահ և գլխավոր գերագույն հրամանատար, իսկ ով դրան չի հավատում, կարող է նամակով դիմել Յանուկովիչին:
Նշվում է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որը Դոնբասի մի շարք շրջանների համար հատուկ կարգավիճակ է սահմանում: