19/09/2014 12:38
Մասնագետ. Հայաստանն այսօր պատրաստ չէ պանրի արտահանման ծավալներն ավելացնել
Հայաստանն այսօր իր պանրի արտադրությամբ պատրաստ չէ դուրս գալ ռուսական շուկա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
Ըստ նրա, եթե Հայաստանն այսօր ավելացնի դեպի ՌԴ պանրի արտահանման ծավալները, ապա ներքին շուկայում պանրի դեֆիցիտ կառաջանա. Հիմնական խնդիրներից նա մատնանշեց անկանխատեսելի կաթի արտադրությունը:
Ա. Գիգոյանի փոխանցմամբ, պանրի շուկան հնարավոր է կանոնակարգել` կապված կաթի արտադրության հետ, պազապես պետք է նախ անասնապահ գյուղացուն առանձնացնել ֆերմերից` տալ ստատուս: Այս ոլորտում, նրա խոսքով, կանոնակարգումներ պետք է իրականանցվեն:
Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա պանրագործների միության նախագահը նշեց, որ Ռուսաստանում տարեկան իրացվում է մոտ 350-370 հազար տոննա պանիր, որից 80 հազար տոննան ներկրվում է. «Եթե 80 հազար տոննայի 10%-ն անգամ Հայաստանն ապահովի, արդեն իսկ մեծ ծավալ է, որին Հայաստանը պատրաստ չէ»։
Նրա խոսքով, Հայաստանը տարեկան արտադրում է մոտ 20 հազար տոննա պանիր և եթե այն արտահանվի ՌԴ, ապա «հունվարին արդեն պանիր չենք ունենա»: