19/09/2014 20:14
Հայտնի են 2020թ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման վայրերը
Ժնևում անցկացվել է վիճակահանություն և որոշվել է, թե որ քաղաքներում կանցկացվեն 2020թ. Եվրոպայի առաջնության խաղերը: Խաղերի անցկացման համար դիմել էին 19 քաղաքներ: Դրանցից 12 -ում տեղի կունենան չորսական խաղեր. խմբային փուլի երեք խաղ և փլեյ-օֆֆ փուլի մեկ խաղ:
13 քաղաքներում տեղի կունենան կիսաեզրափակչի և եզրափակչի խաղեր: Վիճակահանությամբ որոշվել է, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ ու կիսաեզրափակիչ խաղերը կանցկացվեն Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: