19/09/2014 12:44
Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Բաքու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
APA գործակալության փոխանցմամբ, Բաքվի օդանավակայանում Դավութօղլուին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի տեղակալ Աբիդ Շարֆովը և այլ պաշտոնական անձինք:
Նշենք, որ վաղը Բաքվում կայանալու է «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցելու է նաև Թուրքիայի վարչապետը:
2013թ.-ի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել շահագործման հանձնել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, որտեղից գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքներով պետք է արտահանվի եվրոպական շուկաներ:
Ադրբեջանական այդ հանքավայրից գազը Հարավկովկասյան գազամուղի ընդլայնման և TANAP ու TAP նոր գազամուղերի կառուցման շնորհիվ պետք է դիվերսիֆիկացնի ԵՄ-ի էներգետիկ հոսքերը և նվազեցնի ռուսական գազից Բրյուսելի կախվածությունը:
TAP-ի միջոցով հնարավոր կլինի արտահանել 10-20 միլիարդ խմ գազ, իսկ մինչև այդ գազամուղը, որը գտնվելու է թուրք-հունական սահմանին, կառուցվելու է TANAP գազամուղը: