19/09/2014 09:52
«Դեմ եմ»-ը չի մասնակցի եռյակի հանրահավաքին
«Դեմ եմ» քաղաքացիական շարժման անդամ Գևորգ Գորգիսյանից «Հայկական Ժամանակի» թղթակիցը հետաքրքրվել է, թե շարժումը մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 10-ին Քառյակի կողմից հրավիրված հանրահավաքին, ինչին նա պատասխանել է. «Կարծում եմ՝ որպես անհատներ շատերը կմասնակցեն, բայց հանրահավաքը ներառում է քաղաքական օրակարգ, որը մենք մեր գործունեության մեջ չունենք: Ես անձամբ կփորձեմ մասնակցել»,- հայտարարել է Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ դեռ կոնկրետ որոշում չկա, քանի որ հանրահավաքին մասնակցելու հրավեր չկա. «Կարող եմ ասել, որ քանի որ քաղաքական օրակարգ է լինելու, մենք մեր անդամներին ազատ ընտրություն ենք թողել՝ ով կցանկանա, թող մասնակցի: Քննարկում դեռ չի եղել»,- նշել է շարժման անդամը: