19/09/2014 11:12
Շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ինքնորոշման սկզբունքի դրսևորում է
Անկախ հանրաքվեի արդյունքներից շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում: Պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Շոտլանդիայում կայացած հանրաքվեն, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, ԱԳ նախարարի խոսքով, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախորդող հրապարակում՝ Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում