19/09/2014 09:16
Նոր մանրամասներ՝ Էրեբունիում տեղի ունեցած սպանությունից
«Ժամանակի» տեղեկություններով` երեկ հերթական ռազբորկան է գրանցվել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում: Որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Արսեն Մկոյանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` նրան հրազենային վիրավորումը պատճառել է «Ժագա» մականունը կրող հեղինակություն համարվող անձը, որը նույն թաղամասի բնակիչ է, և առայժմ չճշտված տեղեկություններով` օրեր առաջ վերադարձել Հայաստան: Թերթը տեղեկացել է, որ Ա. Մկոյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: