19/09/2014 09:45
Տղաս հասուն է, իրեն հարցրեք. Երվանդ Զախարյան
«Հայկական Ժամանակ» թերթը սեպտեմբերի 17-ի համարում տեղեկացրել էր, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել, որը Սերժ Սարգսյանի կողմից բավարարվել է:
Հիշեցնենք, նաև, որ Արտակ Զախարյանը էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդին է: Երեկ «Հայկական Ժամանակի» թղթակիցը Երվանդ Զախարյանից հետաքրքրվել է, թե ո՞րն է որդու դիմում գրելու պատճառը, ինչին նա արձագանքել է. «Տղաս հասուն է, իրեն հարցրեք, դա իր որոշումն է»:
Այլ հարցերի նախարարը հրաժարվել է պատասխանել է: