19/09/2014 11:42
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 52-րդ տեղում է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին զգալի հետընթաց է գրանցել՝ նահանջելով 16 հորիզոնականով և հայտնվելով 52-րդ տեղում: Հայաստանի հավաքականն այժմ ունի 556 հաշվարկային միավոր:
Համաշխարհային ցուցակը շարունակում են գլխավորել աշխարհի չեմպիոն գերմանացիները: Նրանց հաջորդում են փոխչեմպիոն արգենտինացիները: Լավագույն տասնյակում են Կոլումբիան, Հոլանդիան, Բելգիան, Բրազիլիան, Ուրուգվայը, Իսպանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան: