19/09/2014 12:19
«Էյր Ֆրանսը» հետաձգել է դեպի Մոսկվա թռիչքների 75 տոկոսը
Ֆրնասիական «Էյր Ֆրանս» ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով ուրբաթ օրը հետաձգել է դեպի Մոսկվա թռիչքների 75 տոկոսը: Հետաձգվել է 37 նախատեսված թռիչքներից 31-ը դեպի Մոսկվա և երկու ավիաթռիչք` դեպի Սանկտ-Պետերբուրգ: Այս մասին հաղորդում է interfax-ը:
Օդաչուների զանգվածային գործադոuլը սկսկվել է երկուշաբթի օրը, նրանք բողոքում են «Էյր Ֆրանսի» ճյուղային զարգացման մի շարք կետերի դեմ:
Ինչպես հաղորդվում է, օդաչուների գլխավոր արհմիությունը կոչ է արել գործադուլ անել սեպտեմբերի 15-ից մինչև 22-ը: Մյուս արհմիությունները գտնում են, որ ակցիան պետք է ավարտել սեպտեմբերի 18-ին:
Ըստ Ֆրանսիական ԶԼՄ-ների, օդաչուների այս գործադուլը կարող է դառնալ ամենաերկարը «Էյր Ֆարնսի» պատմության մեջ` սկսած 1998թ-ից: Ավիաընկերությունից ուղևորներին խորհուրդ են տալիս ընտրել թռիչքի համար ավելի հարմար ժամկետ: