19/09/2014 16:15
ՄԻՊ թեժ գիծը տեխնիկական պատճառներով անհասանելի է
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով: Տեխնիկական խնդրի մասին տեղեկացվել է ծառայություն մատուցող օպերատորը: Տվյալ պահին աշխատանքներ են կատարվում ծառայությունների սահմանափակումը կամ անհասանելիությունը կարգավորելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
«Հաշվի առնելով մեր աշխատակազմի առաքելությունը և շուրջօրյա ծառայության ապահովման կարևորությունը՝ տեղեկացնում ենք, որ 116 թեժ գծի անհասանելիության դեպքում կարող եք զանգահարել 096-116-100 հեռախոսահամարին:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը` հնարավոր անհարմարության համար»,-ասվում է հաղորդագրությունում: