19/09/2014 17:03
«Իսլամական պետությունը» տիրապետում է 1-2 միլիարդ դոլարի
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը իր վերահսկողության տակ ունի 1-2 միլիարդ դոլարի հասնող կապիտալ:
Itar-tass-ի փոխանցմամբ, Սիրիայում մարտնչելու ընթացքում այդ կազմակերպությունը առատ ֆինանսավորում էր ստանում Պարսից ծոցի միապետություններից:
Իրաքի Մոսուլ քաղաքի գրավման ընթացքում խմբավորման վերահսկողության տակ անցավ այդ քաղաքի բանկում գտնվող 400 միլիոն դոլարի հասնող գումարը:
Խմբավորումը նաև գումարներ է հավաքում Իրաքում և Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչությունից:
Բացի այդ, խմբավորումը նավթի վաճառքից օրaկան ստանում է 1 միլիոն դոլարի եկամուտ:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ: