19/09/2014 16:44
Սահմանադրական բարեփոխումները խեղաթյուրում են իրականությունը. Քաղաքագետ
Սահմանադրական բարեփոխումները խեղաթյուրում են իրականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրանյանը, ում համոզմամբ, գալիք հանրահավաքը նպատակ է հետապնդում ընդամենը ակտիվացնել քաղաքական դաշտը:
«Հանրահավաքի նպատակն է 12 կետերը շարժել տեղից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա քաղաքագետը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն այսօր չկա: Նրա խոսքով՝ պետք է մշակել ոչ թե նոր հայեցակարգ, այլ՝ հինը ավելի լավը դարձնել:
«Համակարգ չունենք: Գործող Սահամանադրությունը ամենալավն է, իսկ լավ մեքենան պետք է խնամել, վերանորոգել ու կարգի բերել: Մեզ պետք է փոխել ոչ թե քաղաքական համակարգը, այլ՝ քաղաքական մշակույթը»,- նշեց նա՝ հստակեցնելով, որ այսօր խնդիրը ոչ թե սահամանադրական բարեփոխումների մեջ է, այլ Հայաստանում ընթանում են քաղաքական բևեռացումներ, որի լիդերները քաղաքական երկու ուժերն են՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: