19/09/2014 13:43
Արցախում ներդրումներ են կատարվում տնտեսության մի շարք ոլորտներում
Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների տնտեսության մեջ ԱՐԻ (Artsakh Roots Investment) կազմակերպությունը շուրջ 5 մլն դրամի ներդրում է կատարել: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց կազմակերպության գործադիր տնօրեն Մասիս Ալեքսանդրյանը:
Նրա խոսքով, Հայաստանն ու Արցախն իրար կապող շրջաններում միջազգային ներդրումներ չէին իրականացվում և ընկերությունը որոշել է հենց այս շրջաններում ներդրում կատարել գյուղատնտեսության և բնակարանաշիանության մեջ:
«Աղավնո գյուղի զարգացման նախագիծ է մշակվել, 3 փուլով կառուցվելու է 150 տուն: Բնակելի տներից արդեն պատրաստ են 30-ը, ևս 20-ը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբեր»,- ասաց նա և հավելեց, որ բնակչությանը վարկերը տրամադրվում են 6 տոկոսով, հաճախ` 0 տոկոսով:
Ընկերությունը նախատեսում է արդյունաբերության մեջ ևս ներդրումներ կատարել՝ հավանական է մսագործության կամ պանրագործության: