19/09/2014 12:59
Հայ դիրքապահների ուղղությամբ մեկ օրում արձակվել է ավելի քան 210 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց:
ԼՂՀ ՊՆ ՊԲ փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: