19/09/2014 14:49
23-ամյա Րաֆֆու և հորաքրոջ սպանության մեջ կասկածվում է մտերիմ ընկերը
Լոռու մարզի Գուգարք գյուղում սեպտեմբերի 18-ի գիշերը ոստիկանները տներից մեկում գտել են Հայկուշ Աշուղյանի դին և վիրավոր 23-ամյա Րաֆֆի Աշուղյանին: Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը, ով Րաֆֆի Աշուղյանի ազգականն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Րաֆֆին վիրահատել են և նրա վիճակը կայուն է:
Ա. Աշուղյանի խոսքով՝ ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող Արթուր Ղավալյանին, ով Րաֆֆու մտերիմ ընկերն է եղել, սակայն իրենց գյուղացին չի եղել, այլ բնակվել է այդ գյուղում ապրող իր մորաքրոջ տանը: Գյուղապետի խոսքով՝ Ա. Ղավալյանն էլ է վիրավոր, նրան էլ են տեղափոխել հիվանդանոց:
Հարցին՝ արդյոք դա կարո՞ղ էր վրեժի պատճառ լինել, ի՞նչ վարքով էր հայտնի մահացածը, գյուղապետը պատասխանեց. «Ի՞նչ վրեժի մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի վարքը, իր մտերիմն էր», նշելով, որ որևէ մեկը չգիտի, թե ի՞նչն է եղել դեպքի պատճառը:
Ա. Աշուղյանը նշեց, որ Հայկուշ Աշուղյանն ամուսնացած չէր, բնակվում էր Րաֆֆու հետ: