19/09/2014 16:51
Պորոշենկո. ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ դոլար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիքներ:
BBC-ի փոխանցմամբ, Պորոշենկոն նշել է, որ Օբաման խոստացել է ընդլայնել ամերիկյան աջակցությունը Ուկրաինայի անվտանգության հարցերի կարգավորման համար:
Նախօրեին Պորոշենկոն հանդիպել էր Օբամայի հետ ու ելույթ ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Նշվում է, որ ԱՄՆ-ը խոստացել է Կիևին տրամադրել ֆինանսական աջակցություն, սակայն հրաժարվել է զենք տրամադրել Ուկրաինային: