19/09/2014 09:31
Սուրիկ Խաչատրյանը PR ռազմավարություն է մշակել՝ պաշտոնին վերադառնալու համար
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն խաչատրյանը այս օրերին Երևանում ակտիվ գործունեություն է ծավալում: «Չորրորդ իշխանությանը» հայտնի է դարձել, որ Խաչատրյանը նախկին պաշտոնին վերանշանակվելու համար մի ամբողջ PR ռազմավարություն է մշակել, որոշ լրատվական կայքերում իր մասին «լավ լուրեր» տարածել, ապացուցելու, որ կասկած անգամ չկա, որ ինքը կարող է պաշտոնավարել:
Նա հանդիպումներ է ունենում լրատվական դաշտի ընդ որում` խմբագիրների մակարդակով, ներկայացուցիչների հետ: Նախկին մարզպետը բնականաբար, թերթի հետ զրուցում հերքել է լուրերը, նշել, որ ոչ մեկի հետ հանդիպում չի ունեցել: