19/09/2014 11:21
Վարդան Ղուկասյանի եղբորորդին այլ ՔԿՀ է տեղափոխվել դատերին մասնակցելու համար
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել դատական նիստերին նրա ներկայությունը ապահովելու նպատակով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուր տարածել, իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Ղուկասյանը «Փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել և կալանավորը հիմնարկում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, չի ենթարկվել կարգուկանոնին, տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ և այդ պատճառով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»:
Լուրն իրականությանը չի համապատասխանում, իսկ Վահե Ղուկասյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով»,- ասացին հանրային կապերի բաժնից: