19/09/2014 10:50
Սպասվում է փոփոխական եղանակ
Սեպտեմբերի 20-ին և 22-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 21-ին կցրտի, օրվա 2-րդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ, քամի պոռթկումներով 12-15մ/վրկ: Այս մասին տեղեկացնում է meteo-tv կայքը:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը +12+15, ցերեկն ստվերում +26+29, երեկոյան +22+24: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են հանգեցնել սրտանոթային համակարգի աշխատանքի խնդիրների: