20/09/2014 11:11
Վրաստանում կալանք է դրվել Սահակաշվիլիի ունեցվածքի վրա
Դատախազության միջնորդությամբ` Թբիլիսիի դատարանը կալանք է դրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ընտանիքի ունեցվածքի նկատմամբ:
BBC-ի փոխանցմամբ՝ Սահակաշվիլիի փաստաբան Օթար Կախիձեն հայտարարել է, որ կալանք է կիրառվել Սահակաշվիլիի հողատարածքների, Թբիլիսիի տան և ավտոմեքենաների նկատմամբ:
Կախաձեն նշել է, որ դատախազության որոշման մեջ որևէ կերպ չի բացատրվում այդ որոշման պատճառները:
Նշվում է, որ Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: