20/09/2014 12:38
Կաննի կինոփառատոնի բացումը` 68 տարի առաջ այս օրն էր
68 տարի առաջ տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի բացումը։ Այդ օրը փառատոնին ներկայացվել է 46 կինոնկար, որոնցից 11-ը ստացել են գրան պրի։ 1946 թվականից փառատոնն ամենամյա բնույթ է կրում։ 1951 թվականին կազմակերպիչները փոխել են անցկացման ժամանակը` Կաննի փառատոնը անց է կացվում գարնանը։
Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե Արմավենու Ճյուղն» է (Palme d’Or), որը շնորհվում է ժյուրիի սահմանած տարվա լավագույն ֆիլմին: Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի:
Մյուս մրցանակներից են գրան պրի լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, Ոսկե արմավենու ճյուղ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն: