20/09/2014 17:50
54-ամյա Մարգարը համագյուղացու երեխայի հետ անառակաբարո գործողություն է արել
Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է բարեկամ համագյուղացու անչափահաս երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Մարգար Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 54-ամյա Մ. Ասատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014թվականի մայիսի 9-ին` ժամը 19:30-ի սահմաններում, իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելով Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի գյուղամիջյան ճանապարհով` նկատել է ճանապարհով քայլող համագյուղացի և բարեկամ Սամվել Սարգսյանի (անունը փոխված է) մանկահասակ երեխաներին` Գոռ և Սաթենիկ Սարգսյաններին (անունները փոխված են), ու նրանցից տեղեկանալով, որ գնում են խանութ, նրանց առաջարկել է նստել իր ավտոմեքենան: Վերջիններիս նստեցնելուց հետո ավտոմեքենան վարել է դեպի Ռինդ գյուղ տանող ճանապարհով և այդ ընթացքում առանց հագուստները հանելու կամ բռնության գործադրմամբ իննամյա Սաթենիկ Սաղաթելյանի նկատմամբ հարբած վիճակում կատարել է անառակաբարո գործողություններ` աջ ձեռքով շոյել է նրա ոտքերը և սեռական օրգանը, ու միայն վերջինիս գոռգոռոցներից հետո նրանց հետ է վերադարձրել խանութ:
Մարգար Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 Հոդվածի 3-րդ Մասի 2-րդ Կետի (Անառակաբարո գործողությունները) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: